• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Ծրագրեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Արցախում շարունակվում է ձեռքբերվելիք տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրի իրականացումը
    12/04/2023
    Կառավարության N 166–Ա որոշմամբ, շարունակվում է տեղական նախիրի բարելավման և մթերատվության բարձրացման նպատակով Արցախի Հանրապետությունում ձեռքբերվելիք տոհմային ցուլերի, կովերի, հորթերի, մատղաշների և երինջների (տոհմային կենդանիների) արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագիրը:
    Ծրագրի շահառու դառնալու նպատակով հայտատուն նախարարության կողմից սահմանված ժամկետում իր համայնքը սպասարկող անասնաբույժին է ներկայացնում հայտ՝ նշելով գործունեության իրականացման վայրի, պայմանների ու տոհմային կենդանիների պահանջարկի մասին տեղեկությունները, որոնք ԱՀ անասնաբուժական սպասարկման կայանների կողմից ներկայացվում է նախարարություն:
    Մասնակի սուբսիդավորման ենթակա է ձեռքբերվելիք տոհմային կենդանու արժեքի 50 տոկոսը, մնացած 50 տոկոսը հայտատուն վճարում է միանվագ ընկերություններին առուվաճառքի պայմանագրերը կնքելու պահին:
    Կենդանիները ձեռք են բերվում ԱՀ-ում տոհմային կենդանիների բուծում իրականացնող ընկերություններից:
    Տոհմային կենդանիների պահվածքը հայտատուների կողմից պետք է իրականացվի հետևյալ պայմաններով՝
    1) տոհմային ցուլը երեք տարի փակ պահվածքով պահելու,
    2) տոհմային կովը երկու տարի փակ պահվածքով պահելու և սերունդ ստանալու.
    3) տոհմային հորթ, տոհմային մատղաշ և (կամ) տոհմային երինջ ձեռք բերելու դեպքում՝ երեք տարի փակ պահվածքով պահելու:
    Տոհմային կենդանուն նշված ժամկետներում փակ պահվածքով չպահելու, տոհմային կովի դեպքում նաև սերունդ չստանալու կամ անփույթ պահելու հետևանքով տոհմային կենդանու անկման դեպքում հայտատուների կողմից տոհմային կենդանու արժեքի սուբսիդավորված մասը ենթակա է վերադարձման պետական բյուջե:
    Փակ պահվածքի դրույթը չի տարածվում աբերդին անգուս և հոլովեյ ցեղատեսակներին պատկանող տոհմային կենդանիների վրա:
    Ծրագրի դրույթների պահպանման նկատմամբ նախարարությունն իրականացնում է վերահսկողություն և մշտադիտարկում:
    Լրացուցիչ հարցերի դեպում զանգել 047 94 29 73 հեռախոսահամարին:

    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!