ԱՐՑԱԽՈՒՄ ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԳԱՐՆԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
22/04/2016
Արցախում բնականոն հունով ընթանում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Հանրապետություն են ներկրվել անհրաժեշտ քանակությամբ սերմեր, պարարտանյութեր, բույսերի պաշտպանության միջոցներ:
Համաձայն ԼՂՀ ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի օպերատիվ տվյալների, առ 22.04.2016թ. Արցախում կատարվել է 7160.0 հա հերկ և 2754.2 հա ցանքս:
Իրականացվել են նաև մոլախոտերի, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, ցանքսերի սնուցման և ոռոգման աշխատանքներ, որոնց թիվը կազմել է, համապատասխանաբար, 4136.0, 57410.3, 5789.0 և 3806.0 հա:
Ավելի քան 810 հա վրա կատարվել են հակահրդեհային միջոցառումներ (հերբիցիդների սրսկումներ): Գարնան աշխատանքները կավարտվեն դրանց համար նախատեսված ժամկետներում: