• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ԱՐՑԱԽՅԱՆ ԲԵՐՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՆՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԷՐ
    09/10/2017

    Հոկտեմբերի 8-ին մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվեց Արցախյան Բերքի հերթական՝ արդեն յոթերորդ տոնը: Տարեցտարի ավելի ներկայացուցչական դարձող համաարցախյան գյուղատնտեսական տոնավաճառ-ստուգատեսն աննախադեպ էր բոլոր առումներով, գերազանցվեցին նախկինում գրանցված արդյունքները:
    Առավոտյան ժամը 9-ից մեկնարկած տոնավաճառին մասնակցեցին հանրապետության բոլոր շրջանները ներկայացնող 170 համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր և մասնակիցներ նաև Հայաստանի Հանրապետությունից. ավելի քան 1000 մեքենա և նույնքան տաղավար: Կատարվել է շուրջ 900 մլն դրամի առևտուր:
    Ասորական խոհանոց, սիրիական խոհանոց, հնդկական ապրանքների տաղավար, որը ձևավորվել  էր հենց Հնդկաստանից եկած հյուրերի կողմից, ովքեր և անձամբ վարում էին իրենց առևտուրը. էկզոտիկ ներկայացուցչության այս թվարկումն արդեն շատ բանի մասին է վկայում, առաջին հերթին՝ միջոցառման ներհանրապետական նշանակության ավանդույթի խախտման միտումի մասին:
    Դե, իսկ արցախյան բազմապիսի բարիքների, գյուղմթերքների հարստագույն փունջն ուղղակի աչք էր շոյում:
    Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի ուղեկցությամբ տոնավաճառ այցելեց և տաղավարներին ծանոթացավ հանրապետության ղեկավարությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:
    Բերքի տոնը, նրանում ներկայացված բերք ու բարիքը, հողի աշխատավորին ու Արցախ աշխարհն է օրհնել  ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
    Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և հանրապետության շրջվարչակազմերի մշակույթի բաժինների ուժերով էլ ներկայացվել էր մշակութային հարուստ ծրագիր:
    Մի շարք մրցանակներ են հանձնվել հետևյալ անվանակարգերում.
    Լավագույն շրջան՝ Քաշաթաղ,
    Լավագույն վերամշակող կազմակերպություն՝ «Մարտակերտի բարիքներ» ՍՊԸ,
    Լավագույն նորարարություն՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարան:
    Հանրապետության շրջաններից մրցանակների են արժանացել նաև հետևյալ համայնքները.
    Ասկերանի շրջան՝ Ջրաղացներ համայնք,
    Հադրութի շրջան՝ Խծաբերդ համայնք,
    Մարտակերտի շրջան՝ Չափար համայնք,
    Մարտունու շրջան՝ Խնուշինակ համայնք
    Շահումյանի շրջան՝ Նոր վերին շեն համայնք,
    Շուշիի շրջան՝ Քարին տակ համայնք,
    Քաշաթաղի շրջան՝ Ալաշկերտ համայնք:
    Հավելենք, որ  Արցախի գյուղատնտեսության նախարարությունը հոգացել էր միջոցառման մասնակիցների տրանսպորտային ծախսերը:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!