Արցախի Հանրապետությունում մեկնարկել է գարու բերքահավաքը
22/05/2018
Այն մեկնարկել է Հադրութի շրջանի և Քաշաթաղի շրջանի հարավային թևի գարու դաշտերից: Տաք եղանակային պայմանների հետևանքով այս տարի բերաքահավաքը սկսվել է երկու շաբաթ շուտ:
Այսօրվա դրությամբ հունձ է իրականացվել 160 հա-ի վրա: Հավաքվել է շուրջ 330 տ գարու բերք, և մեկ հեկտարից ստացված միջին բերքը կազմում է 20.6 ց: Հնձին ներգրավված են առայժմ 35 կոմբայններ: