Արցախի Հանրապետությունում հացահատիկայինների բերքահավաքի ընթացքն ու ցուցանիշները
12/07/2018
Արցախում ավարտին է մոտենում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Բերքահավաքի ենթակա 68025 հա ցանքատարածքներից առ հուլիսի 12-ը հնձվել է 61323 հեկտար տարածք, այդ թվում ցորեն՝ 31999 հա, գարի՝ 29106 հա, հաճար՝ 218 հա: Փաստացի հավաքվել է 122905 տոննա բերք, որից ցորեն՝ 72642 տ, գարի՝ 49871, հաճար՝ 392 տ: Միջին բերքատվությունը կազմում է, համապատասխանաբար, 22.7, 17.1 և 18 ց/հա:
Առ 12.07.2018 թ. բերքահավաքի աշխատանքներին ներգրավված է 125 կոմբայն, ընդ որում, 21-ը՝ ՀՀ-ից:
Առավել մանրամասն բերքահավաքի ցուցանիշներին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: