Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման ծրագրի» շրջանակում անասնաֆերմաներն էլեկտրաֆիկացվել են արևային էներգիայով
22/09/2022
Սեպտեմբերի 20-ին և 21-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության ներկայացուցիչներն «Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման ծրագրի» շրջանակում աշխատանքային այց են կատարել Մարտակերտի և Մարտունու շրաջանների Չլդրան, Աշան և Հաղորտի համայնքներ, որտեղ անասնաֆերմաներում իրականացվել էր արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրում:
Այցի նպատակն էր՝ իրականացնել կատարված աշխատանքների ուսումնասիրություն և ընդունում: Ուսումնասիրությունների արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, և հանձնաժողովը կատարված աշխատանքներին տվել է դրական եզրակացություն: