Արցախի Հանրապետության գյուղնախարարությունը հյուրընկալել է ՇՏՀ ուսանողներին
07/06/2019
Հունիսի 7-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողների: Արցախի գյուղոլորտի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է նախարարության և նրա ենթակայության ներքո գործող կազմակերպությունների և հիմնարկությունների գործառույթներին: Նախարարը հատուկ անդրադարձ է կատարել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին, ոլորտում տարվող քաղաքականությանը, գյուղոլորտի առանձնահատկություններին, մեր տնտեսության համար գյուղատնտեսության առանձնահատուկ դերին, ոլորտի գրավչություններին ու նախարարության կառուցվածքին:
Հանդիպման վերջում Ժիրայր Միրզոյանը պատասխանել է առաջադրված հարցերին: