ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է.
05/04/2018
Հանրապետության ցանքատարածքներում ապրիլի 6-26-ը կանցկացվեն հրդեհականխարգելիչ միջոցառումներ, որոնք ենթադրում են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններին կից մոլախոտային բուսածածկի սրսկում և մշակում՝ խիստ թունավոր քիմիկատների օգտագործմամբ:
Հանրապետության անասնատերերին և անասնապահներին կոչ է արվում գյուղատնտեսական կենդանիներին զերծ պահել ցանքատարածություններին և որոշ արոտավայրերին հարակից տարածքներում արածելուց, քանզի դա կարող է հանգեցնել գյուղատնտեսական կենդանու թունավորման կամ անկման:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ խստիվ արգելվում է հիշյալ տարածքներից պարենային նպատակներով կանաչեղենի հավաքումը:
Հրդեհականխարգելիչ միջոցառումների ենթարկված տարածքների մասին հստակ տեղեկություններ անասնատերերը կարող են ստանալ վարչակազմերի գյուղատնտեսական բաժիններից, անասնաբուժական սպասարկման կայաններից կամ համապատասխան համայնքի ղեկավարից: