• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Արցախի գյուղնախարարը հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանը
    24/07/2020

    Հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը, գլխավորությամբ նախարար Տիգրան Խաչատրյանի, հյուրընկալվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում՝  նախարար Աշոտ Բախշիյանի հրավերով:
    Օրակարգում երկու հայկական պետությունների հարակից գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման հարցն էր:
    Ողջունելով Տիգրան Խաչատրյանին, Արցախի գյուղնախարարն ընդգծել է հարակից գերատեսչությունների միջև աշխատանքային հարաբերությունների նոր՝ առավել բարձր մակարդակի ձևավորման կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ոլորտի առջև ծառացած խնդիրներն ու ժամանակի մարտահրավերները, հատկապես՝ պարենային անվտանգության բնագավառում: Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշել է հնարավորության սահմաններում արցախյան գործընկերներին տարբեր հարցերում օժանդակելու՝ իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը:
    Այնուհետև երկու նախարարները հանդիպել են ընդլայնված կազմով՝ ի դեմս պատվիրակության մյուս անդամների և ԱՀ գյուղնախարարության պաշտոնատար անձանց և քննարկել համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգն առավել խորացնելուն և զարգացնելուն միտված հարցեր:


    Երկուստեք կարևորելով գերատեսչությունների միջև գործնական հարաբերությունների սերտացումը, կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի հիմնական նպատակը կայանում է տեխնիկական ու գիտական համագործակցության մշակման ու իրականացման և գյուղատնտեսության բնագավառում նախագծերի և ծրագրերի իրագործման մեջ:
    Օրվա երկրորդ կեսին նախարարներն, ուղեկցությամբ իրենց տեղակալների, այցելել են Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում գտնվող «Ռեյփսիդ» ձեթի գործարան, որտեղ ծանոթացել են վերջինիս տեխնիկական հագեցվածությանն ու արտադրական հզորություններին:
    Պատվիրակությանը հյուրընկալել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:



    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!