Արտագնա խորհրդակցություն
09/06/2020

Հունիսի 8-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը Մարտակերտի շրջանում անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որում շոշափվել է ոռոգման բնագավառում առկա խնդիրների լայն շրջանակ:
Նախարարը նշել է, որ առավել ևս ներկա տնտեսական իրողություններում, երբ պարենային անվտանգության խնդիրը ստանում է ռազմավարական խիստ կարևոր նշանակություն, ոռոգման ոլորտում պետք կարգավորվեն բոլոր խնդիրները, քանզի նաև հենց այդ կարգավորմամբ են պայմանավորված ակնկալվող բերքն ու նրա ծավալները: Ոլորտի կարգավորման նպատակով անհրաժեշտ կլինի իրականացնել բարեփոխումներ, խոսքը, մասնավորապես, օրենսդրական փոփոխությունների մասին է, որոնց էլ կհետևեն կառուցվածքային փոփոխությունները: Իսկ առայժմ, ընդգծեց նախարարը, անհրաժեշտ է սրտացավությամբ ու խնայողաբար վերաբերվել առկա ջրային պաշարներին, իրականացնել ճիշտ և արդարացի կառավարում, կիրառել օբյեկտիվ հերթափոխություն: Այսուհետ կուժեղացվի վերահսկողությունը: Այս գործում կներգրավվեն համակարգում ընդգրկված բազմաթիվ աշխատակիցներ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ջրային ոլորտի պատասխանատուներն ու տարածաշրջանի հողօգտագործողները: