|
Արմեն Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
07/06/2021 Համաձայն «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական եվ իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման դրույթների, աջակցություն կտրամադրվի կորուսված
անասնագլխաքանակի (1 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ 300 000 դրամ, մանր եղջերավոր անասուն՝ 40 000 դրամ, խոզ՝ 60 000 դրամ, մեղվաընտանիք՝ 50 000 ՀՀ դրամ /մեկ մեղվափեթակ/ բայց ոչ ավելի, քան ընդհանուրը 25 000 000.0 դրամ),
պտղատու այգիների (մինչև 3 տարեկան 1 հա պտղատու այգի` 2 000 000 դրամ, 3 և ավելի տարեկան պտղատու այգի` 3 000 000 դրամ, մինչև 3 տարեկան խաղողայգի՝ 2 500 000 դրամ, 3 և ավելի տարեկան խաղողայգի՝ 3 500 000 դրամ, բայց ոչ ավելի, քան ընդհանուրը՝ 50 000 000.0 դրամ) և
գյուղատնտեսական տեխնիկայի դիմաց (ոչ ավելի, քան 25 000 000.0 դրամ):
Աջակցությունը կտրամադրվի՝ հիմք ընդունելով համայնքների ղեկավարների և շրջվարչակազմերի տվյալներն առ այն, որ քաղաքացին նախքան պատերազմը տիրապետել է այս կամ այն գյուղատնտեսական գույքին:
Նշված տվյալների հիման վրա ԱՀ ԷԳ նախարարությանը ծրագրի հայտատուներին կտրամադրի տեղեկանք:
Տեղեկանքում առկա տեղեկությունը կենթարկվի լրացուցիչ ճշտման՝ համապատասխան մարմինների կողմից:
|