Աշոտ Բախշիյանն ընդունել է «AgriConcept» ընկերության տնօրենին
06/08/2020
ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն օգոստոսի 6-ին հանդիպել է «AgriConcept» ՓԲԸ տնօրեն Նաիրա Մկրտչյանի հետ: Ընկերությունը Հայաստանում հայտնի է գինեգործության, կաթնամթերքի արտադրության, միրգ-բանջարեղենի վերամշակման բնագավառում, ինչպես նաև զբաղվում է վակումային փաթեթավորման սարքերի, չորանոցների ներմուծմամբ:
Տեղեկանալով ընկերության գործունեության մասին, նախարարն առաջարկել է այցելել Շուշիի տեխնոլոգիական համալսարան, ծանոթանալ վերջինիս կից գործող բնագիտական և գիտակրթական լաբորատորիայի հնարավորություններին ու տեղում ստացվող արտադրատեսակներին (եթերայուղեր, քսուկներ):
Այցելության ընթացքում քննարկվել են եռակողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախարարին ուղեկցում էր փոխնախարար Ջիվան Հայրապետյանը: