• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Աշոտ Բախշիյանն ընդունել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին
    13/08/2020

    Օգոստոսի 13-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին:
    Սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացումն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում կարևոր ռազմավարական խնդիր է: Հաշվի առնելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները, սննդամթերքի անվտանգության համակարգի հետևողական կատարելագործմամբ է պայմանավորված մեր ազգաբնակչությանն անվտանգ և որակյալ սննդամթերքով ապահովումը, միաժամանակ պահպանելով քանակ-որակ հարաբերակցության համաչափությունը:


    Ողջունելով հյուրերին, Աշոտ Բախշիյանը կարևորել է երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացումն ու սերտացումը, ինչով, ըստ նախարարի, կկարողանանք դիմակայել սննդամթերքի անվտանգության ոլորտի առջև ծառացած ներկայիս մարտահրավերնրին:
    Աշոտ Բախշիյանը լիակատար պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատանքի կազմակերպման  առավել բարձր մակարդակի հաստատման՝ Արցախում արտադրված գյուղմթերքի՝ սննդամթերքի անվտանգության համաշխարհային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչը կնպաստի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանն արտահանման ոլորտում: Քննարկվել են նաև գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագրի համատեղ իրականացման հեռանկարները:


    Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Գեորգի Ավետիսյանն ասաց, որ համագործակցությունը նախատեսվում է ոլորտի բոլոր ուղղություններով. նա կարևորեց միջազգային պրակտիկայում կիրառվող մի շարք սկզբունքների, մասնավորապես՝ սննդամթերքի արտադրության շղթայի դիտարկումը որպես մեկ միասնական ամբողջություն («դաշտից մինչև սեղան», «ֆերմայից մինչև պատառաքաղ» սկզբունքները):
    Հանդիպմանը մասնկցել է նաև ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արթուր Ներսիսյանը, ով առավոտյան գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի հետ համատեղ Գ. Ավետիսյանին ծանոթացրել էր ԱՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորոտորիա» ՊՈԱԿ-ի առկա ներուժին ու խնդիրներին և պայմանավորվածություն ձեռք բերել մեր մասնագետների՝ ՀՀ-ում վերապատրաստվելու ուղղությամբ:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!