Աշոտ Բախշիյանն այցելել է սորտափորձարկման դաշտեր
17/06/2020
Հունիսի 17-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, ուղեկցությամբ նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի, այցելել է ԳՆ «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ-ի՝ Աստղաշենի տարածքում գտնվող սորտափորձարկման դաշտեր: Հանրապետության հողօգտագործողներին բարձրակարգ սերմացու տրամադրելու նպատակով, այստեղ փորձարկվում են բարձր բերքատվությամբ աչքի ընկնող հացազգի մշակաբույսերի՝ երեք տասնյակից ավելի տեսակներ: Կենտրոնի տնօրեն Կարեն Ադամյանը նախարարին է ներկայացրել սորտափորձարկման արդյունքները և իրազեկել, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Մոտ երկու շաբաթից կսկսվի բերքահավաքը: Մի քանի օր առաջ եղած ուժեղ քամին որոշակի վնաս է հասցրել ցանքատարածություններին, բայց նախատեսված բերքի ամբարումը ավարտին կհասցվի: Ակնկալվում է բարձր բերք: