|
Աշոտ Բախշիյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
01/06/2020 ![]() Հանրապետության նախագահը նշել է, որ ոլորտի առջև դրված է խիստ կարևոր խնդիր՝ նպաստել պարենային անվտանգության ապահովմանը: Ոլորտի զարգացումը պիտի շարունակական լինի, ինչին կնպաստեն նոր՝ առաջատար տեխնոլոգիաների ներդրումն ու բնագավառում ներգրավված կադրերի վերապատրաստումը:
Աշոտ Բախշիյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ամեն ինչ կարվի՝ հանրապետության նախագահի ծրագրում նախանշվածը կյանքի կոչելու համար:
|