Աշոտ Բախշիյանը նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տավարաբուծական ֆերմա
06/09/2020
Սեպտեմբերի 6-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եղել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը պատկանող տավարաբուծական ֆերմայում, որը տեղակայված է Ջերմուկ քաղաքի Գնդեվազ համայնքում:
Նախագահն ու նախարարը շրջել են կաթնատու և մսատու կովերի անասնապահական համալիրում, որտեղ պահվում և բուծվում են մաքրացեղ անգուս, ֆլեկվի և հոլշտեյն տոհմային բարձրարժեք գենետիկայով խոշոր եղջերավոր կենդանիներ: Նրանք ծանոթացել են կենդանիների բարեկեցության, խնամքի, կերակրման, վերարտադրության պայմաններին:
Շրջայցի ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ քննարկվել են օրինակելի ֆերմերային տնտեսությունների հիմնման, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները:
Այցին մասնակցել է նաև ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ջիվան Հայրապետյանը: