Աշոտ Բախշիյանը հյուրընկալվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
09/09/2020
Սեպտեմբերի 9-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը պատասխան այցով հյուրընկալվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ հայաստանյան իր գործընկերոջ Տիգրան Խաչատրյանի հետ առաջիկա համատեղ անելիքների ուրվագծման ու քննարկման նպատակով:
Նախարարները խոսել են Արցախի և Հայաստանի գյուղատնտեսության ոլորտներում ներկայումս իրկանացվող ծրագրերի մասին, շոշափել դրանց մոտարկաման ու միմյանց համապատասխանեցման նպատակահարմարությանն առնչվող հարցեր:
Ներկայացնելով Արցախում գործարկվող աջակցության նոր ծրագրերի փաթեթը, Աշոտ Բախշիյանը նշել է, որ դրանց մշակման ընթացքում հաշվի են առնվել նաև ՀՀ-ի փորձն ու՝ որոշ ծրագրերի համար աջակցության մոդելները:
Տիգրան Խաչատրյանը ողջունել է Արցախի գյուղոլորտում աջակցության նոր կարգերի կիրառման գաղափարն ու համոզմունք հայտնել, որ դրանք հիրավի միտված են գյուղատնտեսության զարգացմանը: Նա պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ երկու կառույցների միջև ընթացիկ տարվա հուլիսին Արցախում ստորագրված Համագործակցության հուշագրի դրույթների իրագործման հարցում:
Հերթական անգամ կողմերը կարևորել են գործընկեր կառույցների տարբեր օղակների միջև փոխշփման շարունակականության անհարժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը և ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ջիվան Հայրապետյանը: