Աշխատանքների մեկնարկը տրվել է Ասկերանի շրջանից
03/06/2020
Մայիսի 26-ից Ասկերանի շրջանից մեկնարկել է «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում հանրապետության շրջանների վարչակազմերի կողմից ներկայացված հայտերին՝ բանջարեղենի ցանքսերի մակերեսների համապատասխանության ստուգման և չափագրման աշխատանքների առաջին փուլը: Աշխատանքներն իրականացվում են ԱՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից (նախագահ՝ բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյան): Ըստ ծրագրի՝ ինչպես և անցյալ տարի, բանջարեղենի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին կտրամադրվի ֆինանսական օժանդակություն, միայն թե այս տարի ցուցաբերվող օժանդակությունը կլինի 300 հազ. ՀՀ դրամի տեսքով (նախորդ տարվա 200 հազարի փոխարեն):
Նշենք, որ ծրագրում ընդգրկվելու համար պարտադիր պայման է հանդիսանում ցանքսի՝ առնվազն 0.5 հա մակերեսի առկայությունը: Արամ Բադալյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում բանջարեղենի մշակաբույսերի ցանկն այս տարի կհամալրվի հատիկաընդեղենի ևս մեկ տեսակով. խոսքը, տվյալ դեպքում, լոբու մասին է (թփային և փաթաթվող):