Աշխատանքները թևակոխել են վճռական փուլ
19/09/2018
Օրերս ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանի, փոխնախարար Համլետ Ապրեսյանի և ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանի, այցելեց Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք, որտեղ ներկայումս ողջ թափով ընթանում են շրջակայքի արոտավայրերի մակերեսային բարելավման և ջրարբիացման աշխատանքներ:
Ըստ Ն. Մուսայելյանի՝ Թաղավարդ համայնքում պետք է իրականացվի 330 հա արոտավայրերի մակերեսային բարելավում, 5 նովերի տեղադրում և 200 մ միջդաշտային ճանապարհների բարեկարգում: