• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Աշխատանքային խորհրդակցություն Մարտակերտի շրջանի վարչակազմում
    31/01/2020

    Հունվարի 30-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ նախարարի տեղակալներ Տիգրան Առստամյանի և Համլետ Ապրեսյանի, այցելել է Մարտակերտ, որտեղ շրջանի ղեկավարության հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Օրակարգում մեկնարկած տարում Մարտակերտի շրջանում իրականացվելիք գյուղատնտեսական աշխատանքներն էին: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց գարնանացանը հավուր պատշաճի կազմակերպելու անհրաժեշտության վրա: Քննարկվեց մշակվելիք մշակաբույսերի ցանկը: Այս տարի շրջանում էլ ավելի մեծ կլինեն ոչ ավանդական մշակաբույսերի ցանքատարածությունները. սիսեռ, ոլոռ, եգիպտացորեն և արևածաղիկ: Նախարարությունը կտրամադրի սերմերի անհրաժեշտ խմբաքանակը: Ստացված բերքի իրացման հետ ևս խնդիրներ չեն լինի: Խոսվեց նաև ցանքաշրջանառության կիրառման անհրաժեշտության մասին:
    Պլանավորվում է շրջանի նախալեռնային և ավելի բարձր գոտիներում իրականացնել խառը պտղատեսակների այգիների հիմնադրում, որի համար նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն այս գարնանից:
    Քննարկվեցին նաև անասնաբուծության ոլորտի խնդիրներն ու անելիքները: «Անասնաբուծության կանոնակարգման և արոտավայրերի կառավարման ծրագիր»-ն արդեն ներդրվել է շրջանի Շահմասուր համայնքում: Նախատեսվում է նույնն անել նաև շրջակա համայնքներում: Կշարունակվի նաև արհեստական սերմնավորման ծրագիրը:
    Քննարկումները եզրափակվեցին ջրային ոլորտին վերաբերող հարցերով:
    Այնուհետև Արցախի գյուղոլորտի ղեկավարներն այցելեցին Մարտակերի շրջանային անասնաբուժական սպասարկման կայան, որտեղ կոլեկտիվի հետ քննարկվեցին կայանի 2020 թվականի ծրագրային աշխատանքները:



    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!