ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆ
06/12/2016
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի մի շարք համայնքներում բազմամյա խոտաբույսերի մշակության 2016 թվականի ծրագրի» շրջանակներում օրերս ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները եղել են շրջանի Հին շեն, Մեծ շեն և Եղցահող համայնքներում: Նրանք տեղում ուսումնասիրել են առաջին փուլում ցանված կորնգանի ցանքսերի վիճակը, ծանոթացել ծրագրով նախատեսված միջոցառումների երկրորդ փուլում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև ցուցաբերել մասնագիտական խորհրդատվություն և տվել անհրաժեշտ ցուցումներ՝ կորնգանի ցանքսերի հետագա խնամքի և պահպանման վերաբերյալ: