|
Անասնաբուծության զարգացման ուղղությամբ մշակված ծրագրերն իրագործման ընթացքում են
25/05/2022
 «Արցախի Հանրապետությունում սպանդանոցների, անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի, ձկնաբուծարանների (խեցգետնաբուծարանների) կառուցման, վերակառուցման ու վերանորոգման, անասնաշենքերի ձեռքբերման արժեքի մասնակի սուբսիդավորման» և «Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման» ծրագրերի շրջանակում ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության ներկայացուցիչները, գլխավորությամբ վարչության պետ Ռադիկ Գևորգյանի, վերջին շրջանում իրականացրել են դիտարկումներ` նշված ծրագրերի վերաբերյալ նախարարություն ներկայացված հայտերի ուսումնասիրման նպատակով:
Դիտարկումներն իրականացվել են հանրապետության Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջանների համայնքներում, իսկ առաջին ծրագրի մասով՝ նաև մայրաքաղաքում:
Ծրագրերի պահանջներին համապատասխանող հայտերի մի մասը՝ անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև, անասնաշենքերի ջրաֆիկացման և էլեկտրաֆիկացման (այդ թվում՝ նաև արևային էներգիայով) վերաբերյալ, բավարարվել և ընթացքավորվել են:
|
|