Անասնաբուծության զարգացման ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքները մոտենում են ավարտին
30/11/2022
Նոյեմբերի 28-29-ին ԱՀ ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության ներկայացուցիչները, գլխավորությամբ վարչության պետ Ռադիկ Գևորգյանի, հանրապետության Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտակերտի շրջանի Կուսապատ համայնքներում և Ստեփանակերտ քաղաքում՝ «Արցախի Հանրապետությունում սպանդանոցների, անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի, ձկնաբուծարանների (խեցգետնաբուծարանների), սնկանոցների կառուցման, վերակառուցման ու վերանորոգման, անասնաշենքերի ձեռքբերման արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրի» շրջանակում իրականացրել են վերանորորոգված և կառուցված անասնաշենքերի դիտարկում և աշխատանքների ընդունում:
Նշված ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ:
Ասկերանի շրջանի Շոշ և Խնածախ, ինչպես նաև Մարտունու շրջանի Նորշեն համայնքներում՝ «Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման ծրագրի» շրջանակում ևս իրականացվել են անասնաշենքերի էլեկտրաֆիկացման աշխատանքների դիտարկում և ընդունում:
Ըստ Ռ. Գևորգյանի, այս ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր աշխատանքները մեծամասամբ ավարտված են: