ԱՅՑ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
08/11/2013
Հոկտեմբերի վերջին տասնօրյակում ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանն ու ԼՂՀ “Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի” գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանն աշխատանքային այցով եղան Նիդերլանդներում: Այցի նպատակն աշխարհում առաջատարներից համարվող Հոլանդիայի գյուղատնտեսության զարգացման ուղղություններին ծանոթանալը և հոլանդական կազամակերպությունների և ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության միջև կապերի հաստատումն էր: