ԱՅՑ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
21/01/2016
Օրերս ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն աշխատանքային այցով եղավ Մարտակերտի տարածաշրջանում: ԳՆ ղեկավարության հետ միասին նախարարն այցելեց Թալիշի պոմպակայան՝ ծանոթանալով վերանորոգման աշխատանքների ընթացքին: Այնուհետև Արամ Մխոյանը եղավ դաշտերում և ծանոթացավ կատարված աշնանացանի որակին՝ տարածաշրջանի հողօգտագործողներին տալով անհրաժեշտ ցուցումներ:
Գյուղոլորտի ղեկավարները եղան նաև Մատաղիսի ձկնաբուծարանում, ինչից հետո այցելեցին մարտական ծառայություն իրականացնող հայրենիքի պաշտպաններին: