ԱՅՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ
24/05/2016
Մայիսի 18-23-ը ԼՂՀ ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի մասնագետները եղան հանրապետության մի շարք շրջաններում: Մասնավորապես, Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում կատարվեց հակահրդեհային միջոցառումների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքների դիտարկում-ուսումնասիրություն: Հադրութի շրջանում բաժնի մասնագետները եղան նաև տեղի ջերմոցային տնտեսություններում՝ ծանոթանալով կատարվող աշխատանքներին և ցուցաբերելով մասնագիտական խորհրդատվություն:
Այցի շրջանակներում Արաքսի հովիտ այցելած՝ ԳՆ գյուղատնտեսական տեխնիկայի տեսչության պետ Անանիա Սողոմոնյանն իրականացրեց գյուղտեխնիկայի տեսչական ստուգումներ:

