ԱՅՑ ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԹԵՎ
21/05/2016
Մայիսի 20-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը եղավ Հադրութի շրջանի հարավային թևում, որտեղ նախորդ օրը տեղացած առատ կարկուտը ցանքատարածություններին զգալի վնաս է հասցրել: Նախարարն իրականացրեց տարածքի զննում՝ հանձնարարելով իրեն ուղեկցող բուսաբուծության ոլորտի մասնագետներին ուսումնասիրել բնական աղետի հասցրած վնասի չափերը:
