ԱՅՑ ՀԱԴՐՈՒԹԻ ԵՎ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՆԵՐ
27/05/2016
Մայիսի 26-ին ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանն ու նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցելեցին Հադրութի և Քաշաթաղի շրջաններ:
Մասնավորապես, կատարվեցին հակահրդեհային միջոցառումների շրջանակներում իրականացված աշխատանքների ուսումնասիրություններ, ինչից հետո կատարվեց այցելություն աշնանացան հացահատիկայինների և արևածաղկի դաշտեր, որտեղ ուսումնասիրվեց դրանց վիճակը, ծանոթացան արդեն մեկնարկած բերքահավաքի (գարու) ընթացքին:
Մի շարք համայնքներում կայացավ հանդիպում բանջարաբուծությամբ զբաղվող հողօգտագործողների հետ, որոնց հետ քննարկվեցին ոլորտին վերաբերվող հարցեր և ցուցաբերվեց մասնագիտական խորհրդատվություն: