Այց «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկա
17/05/2018
Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի, ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության պետ Համլետ Ապրեսյանի և ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Կարլեն Ասրյանի, այցելել է «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկա՝ տեղում քննարկելով անասնաբուծության ոլորտի հետագա զարգացման հետ կապված հարցեր: ժիրայր Միրզոյանը եղել է ֆաբրիկայի բոլոր արտադրամասերում, հետևել տեխնոլոգիական գործընթացներին: