ԱՅՑ ԹԱԼԻՇԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
21/03/2016
Մարտի 19-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն այցելեց Թալիշի տարածք, որտեղ իրականացրեց աշնանացանի ցանքերի դիտարկում, ուսումնասիրեց ցանքերի որակն ու մկնանման կրծողների դեմ պայքարի կազմակերպման ընթացքը:
Իրականացվեց նաև տարածքի ոռոգման համակարգերի ու բետոնե ջրատարների դիտարկում:
Նախարարը հանձնարարեց սեղմ ժամկետներում վերականգնել ջրատարի վնասված հատվածները: Այնուհետև նա այցելեց պտղաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում հիմնված հինգ հա տարածքով նռան նոր այգին: