ԱՅՍՕՐ ՀԱՏՎԵՑ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱՅԻ ԲՆԱԳԻԾԸ
07/07/2017
Հանրապետությունում ողջ թափով ընթանում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Այսօր հատեցինք 100 հազ. տոննայի բնագիծը:
Ակնհայտ է, որ ընթացիկ տարում կգերազանցվի նախորդ տարվա 150 հազ. տոննա ռեկորդային ցուցանիշը, ավելին, 165-170 հազ. տոննա ցուցանիշը սարերի ետևում չէ:
Չմոռանանք, որ ընդամենը 6-7 տարի առաջ միջին բերքատվությունը կազմում էր 11-13ց հա-ից: Այսօր արդեն ցորենի միջին բերքատվությունը հասնում է 30-32ց /հա-ից: