Ամփոփ տեղեկություն 2018 թ. գյուղոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ
17/04/2018
2018 թվականի բերքի տակ ապրիլի 17-ի դրությամբ իրականացվել է 10764.0 հա հերկ, որից 6402.0 հեկտարի վրա կատարվել է գարնանացան մշակաբույսերի ցանքս: Նշված ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել են, համապատասխանաբար, 1314.0 և 1963.1 հեկտարով՝ պայմանավորված եղանակային և տեխնիկական գործոններով:
Շուրջ 22200.0 հեկտարի վրա կատարվել են մոլախոտերի դեմ պայքարի, 36846.0 հեկտարի վրա ընդհանուր սնուցման, 1770.0 հեկտարի վրա ոռոգման աշխատանքներ, ավելի քան 62345.3 հեկտարի վրա` հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ: Նշված ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել են, համապատասխանբար, 6614,0 հա, 13295,5 հա, 4541,0 հա, 59700,0 հա:
Ըստ բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի, ավելացվել է անհատույց աջակցության ենթակա 200 հազ. դրամ յուրաքանչյուր հեկտարի դիմաց բանջարեղենի տեսականին՝ գազար, բազուկ, կաղամբ, սոխ, սխտոր, բադրիջան, պղպեղ, պոմիդոր, վարունգ: Հարկ է նշել, որ այս տարի առաջին անգամ կարտոֆիլի մշակության համար ևս նախատեսվում է անհատույց աջակցություն՝ 1 հեկտարի դիմաց 150 հազ. դրամ: