ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տ. Առստամյանը ՀՀ -ում մի շարք հանդիպումներ է ունեցել
15/02/2021
Փետրվարի 10-12-ը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի և «Տոհմային կայան» ՓԲԸ տնօրեն Գեորգի Լալայանի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել հանդիպում՝ հիդրոպոնիկ եղանակով կերի աճեցման արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչների հետ: Տվյալ եղանակով կերի աճեցման տեխնոլոգիան հանդիսանում է այլընտրանքային կերարտադրության արդի մեթոդ, որը կոչված է նպաստել կենդանիների մթերատվության բարձրացմանը:
Այցի շրջանակներում հանդիպում է կազմակերպվել նաև «Սմարթ Ագրո» ընկերության թիմի հետ, որտեղ ներկա էր նաև CARD խմբի ղեկավար Գագիկ Սարդարյանը: Հանդիպմանը քննարկվել են ստեղծված իրավիճակում անասնաբուծության զարգացմանն ուղղված առարկայական քայլեր:
«Սմարթ Ագրո» ՓԲԸ-ն պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտական աջակցությունը ցուցաբերել Արցախում տավարաբուծության, ոչխարաբուծության և խոզաբուծության մեջ նորագույն տեխոնոլոգիաների ներդրման հարցում, որոնք կնպաստեն կեդնանիներից ստացվող մթերքի քանակական և որակական ցուցանիշների բարելավմանը: