սննդի շղթայում ներգրավված անձանց ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանության վերաբերյալ խախտումներ չեն արձանագրվել թվով 4 տնտեսավարողների մոտ:
2 տնտեսավարող սուբյեկտի մոտ արձանագրվել է խախտում՝ միջատների և կրծողների դեմ տարվող պայքարի աշխատանքներին՝ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների վերաբերյալ: Խախտման վերացման ուղղությամբ տրվել են համապատսխան ցուցումներ:
Իրականացվել է նաև թվով 5 ջերմոցների աշխատանքների ուսումնասիրում, ինչպես նաև ձմերուկի և սեխի մշակությամբ զբաղվող հողօգտագործողների հաշվառում:
Հաշվառվել են ձմերուկի մշակությամբ զբաղվող թվով 26 հողօգտագործող՝ 61.8 հա տարածության վրա:
Հաշվառված 26 հողօգտագործողների հետ միևնույն ժամանակ անցկացվել են բացատրական աշխատանքներ. պարզաբանվել են թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործման նորմաների պահպանումը, ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը: