ԱՀ ԷԳՆ պատվիրակությունն աշխատանքային այցով ՀՀ Շիրակի մարզում է
14/06/2021

Հունիսի 10-ին «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ում կայացել է վերջինիս տնօրեն Դավիթ Մարտիրոսյանի հանդիպումը Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Տիգրան Առստամյանի, Վիլեն Ավետիսյանի, անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետի պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի և «Տոհմային կայան» ՓԲԸ-ի տնօրեն Գեորգի Լալայանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ընկերության և Արցախի հանրապետության համապատասխան ոլորտների համագործակցության ընդլայնման ձևաչափերը և ԱՀ սերմերի մատակարարման հեռանկարները: