ԱՀ ԷԳՆ-ում քննարկվել է Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդների բիզնես նախաձեռնության կյանքի կոչման հարցը
29/03/2021

Մարտի 29-ին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն ընդունել է Հադրութի շրջանից տեղահանված երտասարդ գործարարներ Շահեն Սարգսյանին ու Միքայել Քարամյանին, ովքեր ցանկություն են հայտնել Ասկերանի շրջանի վարչական տարածքում հիմնել խոշոր ջերմոցային տնտեսություն:
Ըստ նախագծի, ջերմոցը սկզբնական փուլում կընդգրկի 2500 քառակուսի մետր տարածք՝ հագեցված նորագույն տեխնոլգիաներով, որտեղ կաճեցվեն բանջարաբոստանային մշակաբույսեր:
Նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի հետ քննարկվել են նախագծի կյանքի կոչման ընթացակարգն ու այլ մանրամասներ:
Նախարարը ողջունել է երիտասարդների նախաձեռնությունն ու հավելել, որ նախարարությունը, գործող աջակցության ծրագրերի շրջանակում, հնարավորինս կօժանդակի նախագծի իրականացման գործին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԷԳՆ առաջին տեղակալ Նորայր Մուսայելյանը: