«GOLD EGG» ՍՊԸ-ի տնօրեն Գեորգի Պողոսյանը թռչնաբուծական տնտեսության վարումն իրականացնում է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի Սունջիկա կոչվող տեղամասում և նախատեսում է առկա թռչունների գլխաքանակը համալրել տոհմային թռչնատեսակով:
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի և ԷԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության ներկայացուցիչների կողմից արդեն ուսումնասիրվել է ֆերմայի տարածքը, ինչից հետո վերջիններս համոզմունք են հայտնել, որ առկա պայմանները լիովին համապատասխանում են ծրագրով սահմանված պահանջներին:
«Կարևոր է նաև, որ ընտրված ցեղը շատ հեռանկարային է և ապահովում է մինչև 90 տոկոս ձվատվություն»,- ընդգծել է ԱՀ ԷԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանը:
Նշենք, որ ծրագրով նախատեսվում է ԱՀ ներկրվող տոհմային անասունների արժեքի 50 տոկոսի սուբսիդավորում, բայց ոչ ավելի, քան
700 000 դրամ՝ մեկ գլուխ խոշոր եղջերավոր կենդանու,
50 000 դրամ՝ մեկ գլուխ մանր եղջերավոր կենդանու,
200 000 դրամ՝ մեկ գլուխ խոզի,
5000-ից 15000 դրամ՝ մեկ թև թռչնի,
15 000 դրամ՝ մեկ գլուխ ճագարի,
35 000 դրամ՝ մեկ մեղվաընտանիքի հաշվարկով: