ԱՀ ԳՆ պատվիրակությունն այցելեց մարտական դիրքեր
03/09/2018
Նախօրեին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանի, փոխնախարար Համլետ Ապրեսյանի և ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանի, այցելել է մարտական դիրքեր, որտեղ կայացան հանդիպումներ դիրքապահների և նրանց հրամանատարության հետ: Ժիրայր Միրզոյանը զինվորականներին շնորհավորել է Արցախի Հանրապետության Անկախության տոնի հռչակման կապակցությամբ, ինչպես նաև հետաքրքրվել է նրանց մարտական առօրյայով՝ հանձնելով նվերներ: