• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Ծրագրեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանի շնորհավորական ուղերձը անասնաբույժի օրվա կապակցությամբ
    29/04/2022
    Հարգելի գործընկերներ,
    ԱՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 26-ի N 470-Ն որոշման համաձայն, Արցախի Հանրապետությունում յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսվա վերջին ուրբաթ օրը այսուհետ կնշվի որպես անասնաբույժի օր:
    Հետևաբար, այսօր Արցախում իրենց մասնագիտական տոնն են նշում ամենաանկեղծ, բարի, մարդասիրական և ամենապահանջված մասնագիտության տեր մարդիկ՝ անասնաբույժները։
    Անասնաբույժի մասնագիտությունը ի հայտ եկավ դեռևս այն ժամանակ, երբ մարդը սկսեց ընտելացնել կենդանիներին և ապրել նրանց հետ կողք կողքի:
    Մեր օրերում այս մասնագիտությունը շատ տարածված է, քանի որ առանց Ձեր բարձրակարգ մասնագիտական գիտելիքների ու հմտությունների չեն կարող գոյատևել ինչպես գյուղատնտեսական և ընտանի, այնպես էլ որոշ դեպքերում վայրի կենդանիները։
    Որպես ոլորտի պատասխանատու և ինքս մասնագիտությամբ անասնաբույժ, պետք է ասեմ, որ արվում է հնարավորինս՝ Արցախում անասնաբույժի դերի կարևորման, այս չափազանց առաջնակարգ մասնագիտության պահանջարկի բարձրացման համար:
    Առաջիկայում կհաստատվի Արցախում անասնաբուժական ծառայությունների մատուցման դիմաց նոր սակագների ցուցակը, որը հնարավորություն կընձեռի մեր մասնագետներին հավուր պատշաճին վարձատրվել՝ մասնավոր տիրույթում իրականացրած ծառայությունների դիմաց:
    Նախատեսվում են անասնաբույժների մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացների կազմակերպում:
    Այս և այլ միջոցառումները կոչված են անասնաբույժի՝ առավել գնահատված և պահանջված լինելու ապահովմանը, ինչն, իհարկե, պետք է ուղեկցվի՝ մեր հանրությանը Ձեր բարձր մասնագիտական օգնության ցուցաբերմամբ:
    Հատուկ ուզում եմ նշել 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված մեր 2 գործընկերների մասին և խոնարհվել նրանց հիշատակի առջև:
    Սիրելի գործընկերներ, շնորհավոր ձեր տոնը, մաղթում եմ բոլորիդ առողջություն, հաջողություններ և մասնագիտական վերելքներ:

    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!