|
ԱՀ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանի շնորհավորական ուղերձը անասնաբույժի օրվա առթիվ
28/04/2023 ![]() ԱՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 26-ի N 470-Ն որոշման համաձայն, Արցախի Հանրապետությունում յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսվա վերջին ուրբաթ օրը նշվում է որպես անասնաբույժի օր:
Հետևաբար, այսօր Արցախում իրենց մասնագիտական տոնն են նշում մեր ժամանակներում ամենապահանջված մասնագիտություններից մեկի տեր մարդիկ՝ անասնաբույժները։
Անասնաբույժի մասնագիտությունը ի հայտ է եկել դեռևս այն ժամանակ, երբ մարդը սկսել է ընտելացնել կենդանիներին և ապրել նրանց հետ կողք կողքի: Ուստի, առանց Ձեր բարձրակարգ մասնագիտական խորհրդատվությունների չեն կարող գոյատևել ինչպես գյուղատնտեսական և ընտանի, այնպես էլ որոշ դեպքերում վայրի կենդանիները։
Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթել առողջություն, հաջողություններ, մասնագիտական գիտելիքների ու հմտությունների շարունակական կատարելագործում, վերելքներ՝ կյանքի բոլոր բնագավառներում:
Հատուկ ուզում եմ նշել 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Ձեր 2 գործընկերների մասին և խոնարհվել նրանց հիշատակի առջև:
|