• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Ծրագրեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ԱՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Ասկերան համայնքի ղեկավարի տարեկան հաշվետու ժողովին
    25/02/2022
    Փետրվարի 25-ին Նորայր Մուսայելյանը Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ համատեղ մասնակցել է Ասկերան համայնքի ղեկավար Հայկ Շամիրյանի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվության լսումներին:
    Խոսվել է 2021 թ. համայնքում գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքների մասին: Անդրադառնալով դրանց, նախարարը ողջունել է համայնքում ջերմատնային տնտեսությունների և այգիների հիմնման աննախադեպ ակտիվությունը և ներկաների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ շրջանի վարելահողերը ոչ ամբողջ ծավալով են մշակվում: Բացի դրանից, հաշվի առնելով հացահատիկային մշակաբույսերի ցածր բերքատվությունը, նախարարը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել բազմամյա կերային մշակաբույսերի մշակությանը՝ ելնելով, դրանց բարձրարժեքությունից և շահութաբերությունից: Միաժամանակ դրանք հետագայում կարող են լավ նախորդ ծառայել հացահատիկայինների համար՝ ցանքաշրջանառության սխեմայում:
    Բնակչությանը հորդորելով առավել
    ակտիվորեն ներգրավվել գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերում, Նորայր Մուսայելյանը հակիրճ ներկայացրել է դրանց ուղղվածությունը և բովանդակությունը:
    «Խնդրում եմ բոլորիդ ավելի սրտացավորեն վերաբերվել մեր ունեցած գյուղատնտեսական ռեսուրսներին, օգտագործել դրանք խնայողաբար և հնարավորինս ռացիոնալ: Այս մոտեցումը խրախուսելու համար Նախատեսում ենք սահմանել բարեխիղճ շահառուների ցանկ, ովքեր հետագայում պետական աջակցության ծրագրերից կօգտվեն առավել արտոնյալ պայմաններով, իսկ անբարեխիղճները, հակառակը, կզրկվեն դրանցից օգտվելու հնարավորությունից»,- ասել է նախարարը:
    Նորայր Մուսայելյանը պատասխանել է բնակիչներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկությունները:
    Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալներ Տիգրան Առստամյանն ու Վիլեն Ավետիսյանը:

    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!