• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Հնդկացորենի մշակության տեխնոլոգիան
    31/03/2018

    Հնդկացորենի ձավարը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, օսլա, երկաթ, ֆոսֆոր և վիտամիններ: Ծղոտը իր կերարժեքով մոտ է հատիկաընդեղեն բույսերի ծղոտին, 100 կգ ծղոտը պարունակում է 30 կերային միավոր: Թեփը հարուստ է սպիտակուցներով և ճարպերով, որը կարելի է օգտագործել որպես կեր խոզերի ու թռչունների համար: Այս մշակաբույսը լավագույն մեղրատու բույսերից է, որի յուրաքանչյուր հեկտարից կարելի է ստանալ 200-400 կգ մեղր: Որպես գարնանը ուշ ցանվող և կարճ վեգետացիա ունեցող բույս, հնդկացորենով կարելի է կատարել վերացանքս ձմռան ընթացքում տուժած դաշտերում: Հնդկացորենը աչքի է ընկնում իր արագ աճով, նրանից ստացվում է բավականին շատ կանաչ զանգված, որը կարելի է օգտագործել որպես սեդերացիա: Հնկացորենը լավ նախորդ է մյուս գյուղատնտեսական մշակաբույսերի համար, քանի որ արագ աճելով նա ստվեր է ստեղծում մոլախոտային բուսականության վրա, մաքրելով մոլախոտերով աղտոտված դաշտերը:
    Հնդկացորենի մշակությունը: Հնդկացորենի համար լավագույն նախորդներ են համարվում բազմամյա խոտաբույսերը, հատիկաընդեղեն կուլտուրաները, արմատապտուղները, պալարապտուղները, կտավատը: Իր հերթին լավ նախորդ է հանդիսանում հատիկաընդեղենների և կարտոֆիլի համար: Նախորդ մշակաբույսի բերքահավաքից հետո կատարել խոզանի երեսվար կամ սկավառակային փոցխում, այնուհետև վար (25-27սմ խորությամբ): Այս մշակաբույսը զգայուն է պարարտանյութերի նկատմամբ, հատկապես ֆոսֆորականի: Աշնանը վարի տակ տալ 200-250 կգ սուպերֆոսֆատ և 80-100 կգ կալումի քլորիդ: Ազոտական պարարտանյութերը տալիս են հիմնականում ցանքակից կամ սնուցումների ձևով, օգտագործելով 80-100 կգ ամոնիումի սելիտրա: Վաղ գարնանը, հողում խոնավությունը պահպանելու նպատակով, պետք է կատարել փխրեցում: Դաշտը մոլախոտերից մաքուր պահելու նպատակով, նախքան ցանքը կատարել ևս մեկ անգամ փխրեցում, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացնել քիմիական պայքար: Միամյա լայնատերև և հացազգի մոլախոտերի դեմ օգտագործել հետծլային հերբիցիդ Գեզագարդ՝ 1- 2 կգ/հա նորմայով (եթե հողի խոնավությունը շատ բարձր է հերբիցիդը կարող է վնասել հնդկացորենի ծիլերը, այդ պատճառով խորհուրդ է տրվում հերբիցիդի չափաքանակը նվազեցնել 1.0 կգ/հա):
    Հնդկացորենի ցանքի նորման 70-80 կգ/հա է: Ցանքը կատարել, երբ հողում ջերմաստիճանը 8-10 սմ խորության վրա կազմում է 12-150 C: Սերմերը ցանել 4-6 սմ խորությամբ:
    Հնկացորենը հազվադեպ է վնասվում վնասատուների կողմից և վարակվում սնկային հիվանդություններով, սակայն առանձին խոնավ տարիներին հնարավոր է հիվանդություններից՝ ֆիտոֆտորոզի, պերոնոսպորոզի, իսկական ալրացողի, իսկ վնասատուներից՝ բվիկների և լվիճների տարածում: Վնասակար օրգանիզմների դեմ պայքարի լավագույն տարբերակը ագրոտեխնիկական միջոցառումների ճիշտ և ժամանակին իրականացնումն է, ցանքաշրջանառությունը և որակյալ, առողջ սերմնանյութի օգտագործումը:
    Սնկային հիվանդությունների դեմ կատարել կանխարգելիչ սրսկումներ հետևյալ ֆունգիցիդներից որևիցէ մեկով՝ Ռիդոմիլ Գոլդ 2.5 կգ/հա, Պոլիրամ 2.0-2.5լ/հա և Պղնձի օքսիքլորիդ 3.0 կգ/հա: Սրսկումը իրականացնել հնդկացորենի 4-5 տերև փուլում:
    Հողաբնակ վնասատուների դեմ ցանքաքից կիրառել Ռեգենտ պատրաստուկը 10կգ/հա, իսկ համատարած մշակման դեպքում 20կգ/հա նորմայով: Վնասատուների դեմ վեգետացիայի ընթացքում կատարել սրսկումներ հետևյալ ինսեկտիցիդներից որևիցէ մեկով՝ Արիվո (0,3լ/հա), Դեցիս Բլյու (0,3լ/հա), Ակտարա (0.1-0.15 կգ/հա):
    Հնկացորենի բերքահավաքը կատարում են, երբ պտուղների 75 %-ը գորշանում է: Արցախի Հանրապետության տարածաշրջանում նախապատվությունը տրվում է հնդացորենի Դեվյատկա սորտին: Սորտի վեգետացիան 83-95 օր է: Աչքի է ընկնում միաժամանակյա ծաղկմամբ և հասունացմամբ, կայուն է պառկելու նկատմամբ: Ունի բարձր ցրտադիմացկունություն և երաշտադիմացկունություն: Դիվյատկա սորտը առանձնանում է բարձր բերքատվությամբ, միջին բերքատվությունը 17-22ց/հա:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!