• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ՀԱՃԱԽ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ԿԱՆԽԵԼ ՔԱՆ ՊԱՅՔԱՐԵԼ

       Երկրում գյուղատնտեսական մթերքների արտադրությունը բարձր մակարդակի հասցնելու և մթերքների առատություն ստեղծելու գործում կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության վարման գիտականորեն հիմնավորված միջոցառումների համալիր մշակումը: Ժամանակակից երկրագործության ցանկացած գիտականորեն հիմնավորված համակարգ պետք է կրի հողապաշտպան բնույթ: Հողի մշակումը հատուկ մեքենաների և գործիքների միջոցով  նրա վրա ներգործելն է, որի գլխավոր նպատակն է  ստեղծել լավագույն պայմաններ մշակաբույսերի աճի, զարգացման և բերքատվության համար: Հողի օգտագործումն էապես ազդում  է հողի հատկությունների և բերրիության վրա, ուստի հողային պաշարների հետ պետք է վարվել բացառիկ խնամքով, մշտապես հոգ տանել դրանց բերրիության պաշտպանման և բարձրացման մասին:  Գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի բարելավման համար անհրաժեշտ է սահմանել պետական վերահսկողություն և կազմակերպել դիտարկումներ, ինչը հնարավորություն կտա պարզաբանել հողում տեղի ունեցող փոփոխությունները և ժամանակին վերացնել հողում առաջ եկող բացասական երևույթների հետևանքները: Բոլոր հողատիպերում անհրաժեշտ ագրոմիջոցառումներ կիրառելով՝ կարելի է հասնել հողերի արտադրողականության բարձրացմանը: Հաճախ ավելի հեշտ է կանխել, քան պայքարել: Հատկանշական  է մոլախոտային բուսականությամբ աղտոտված դաշտերի խնդիրը: Մոլախոտերը մշակաբույսերից խլում են մեծ քանակությամբ սննդատարրեր, օգտագործում են արմատաբնակ շերտի խոնավությունը, օգտագործելով ջրի մեծ քանակություն,  չորացնում են հողը և երաշտի պատճառ դառնում, հանդիսանում են նաև հիվանդությունների և վնասատուների զարգացման և տարածման օջախ: Արդյունավետ պայքար կազմակերպելու համար պետք է գիտենալ, որ մոլախոտերի սերմնատվությունը շատ բարձր է և սերմերը երկար տարիներ պահպանում են իրենց ծլունակությունը, օրինակ` թելուկի մեկ բույսը տալիս է 100 հազար սերմ, որոնք իրենց կենսունակությունը պահպանում են 25 տարի: Շատ սերմեր, ունենալով բազմազան հարմարանքներ, տարածվում են քամու և ոռոգման ջրերի միջոցով: Այսպիսով, մոլախոտերը դաշտ են վերադառնում ոռոգման ջրերի միջոցով, սխալ ագրոտեխնիկայի կիրառման դեպքում: Խնդրի լուծման համար ոռոգելի երկրագործության մեջ խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ կաթիլային ոռոգման համակարգերի կիրառությանը:drip_irrigation_-_istock_000013246499big_web                            Ոռոգման այս եղանակը հիմնված է բույսի արմատային համակարգին ջրի անմիջական մատուցման սկզբունքի վրա: Այն արդյունավետ է բոլոր բույսերի ոռոգման համար և նպատակահարմար ինչպես փոքր տնտեսություններում, այնպես  էլ արդյունաբերական  մասշտաբներով արտադրությունների համար: Համակարգը  նախատեսված է մշակաբույսի զարգացման գոտում հողի տեղային (լոկալ) խոնավացման համար: Այս մեթոդը ենթադրում է փոքր չափաբաժիններով ջրի անմիջական մատակարարում բույսերի արմատամերձ գոտի՝ կաթիլային բաշխիչների միջոցով, ինչի հետևանքով միջշարային տարածությունները մնում են չոր, որտեղ հետագայում մոլախոտային բուսականություն չի աճում: Քանի որ մոլախոտերը միաժամանակ զանազան վնասատուների և հիվանդությունների զարգացման և տարածման օջախ են հանդիսանում, հետևաբար նրանց բացակայության հետևանքով նվազագույնի  է հասնում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը: Կաթիլային ոռոգման համակարգի կիրառման դեպքում նկատվում է  բերքատվության աճ 20-50%-ով և ծախսերի կրճատում 30-50 %-ով, դաշտում ջրի հավասարաչափ բաշխում և ջրի տնտեսում 30-60%-ով, օդի փոխանակության լավացում և բույսի առողջ աճի ապահովում:

     

    ԼՂՀ ԳՆ նախարարի օգնական

    Սյուզաննա Սարգսյան

     



    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!