|
Նախարարի տեղակալ
ՏԻԳՐԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԱՌՍՏԱՄՅԱՆ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Պաշտոնը ստանձնել է 22.01.2014թ. Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1965թ., 25 փետրվարի, գ.Ներքին Սզնեք (ԼՂՀ Ասկերանի շրջան) __________________________________________________________________________________
Կրթություն 1972-1982թ.թ. սովորել է Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցում: 1982-87թ.թ. սովորել և ավարտել է Կիրովաբադի` Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետը` ստանալով անասնաբույժի որակավորում:
Աշխատանքային գործունեություն 1987-88թ.թ. աշխատել է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի “Կոմունիզմ” կոլտնտեսությունում, որպես գլխավոր անասնաբույժ: 1988թ. աշխատանքի է անցել Ն. Սզնեքի “Մյասնիկյանի անվան” կոլտնտեսությունում, որպես գլխավոր անասնաբույժ: 1990թ. տեղափոխման կարգով աշխատանքի է անցել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ագրոարդում, որպես անասնաբույժ-համաճարակաբան: 1993թ. շարունակել է աշխատանքը ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում, որպես առաջատար անասնաբույժ: 1998թ.՝ Նախարարության գլխավոր անասնաբույժ: 1999թ.՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և անասնապահական պետական տեսչության պետ: 2014թ. հունվարի 22-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ: 2022թ. մարտի 16-ին նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ: 2022թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար:
Այլ տվյալներ 1991թ. անդամագրվել է արցախյան ինքնապաշտպանական ուժերին: 1992թ. հունվարի 26-ին վիրավորվել է Քարին տակի պաշտպանության ժամանակ: Ապաքինվելուց հետո շարունակել է ծառայությունը ինքնապաշտպանության ուժերի շարքերում: 2004թ. ԼՂՀ Նախագահի թիվ 114 հրամանագրով պարգևատրվել է ” Շուշիի ազատագրման համար” մեդալով: 2013թ. ԼՂՀ Նախագահի 88-Ա հրամանագրով արժանացել է “Երախտագիտություն” մեդալին: 2019 թ. հոկտեմբերի 14-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարի N242 հրամանով պարգևատրվել է գյուղատնտեսության նախարարության “Գյուղատնտեսական նվաճումների համար” ոսկե մեդալով:
Կուսակցական պատկանելություն «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է:
Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու տղա: Հեռ.` (+374 47) 94-34-05 Էլ.փոստ՝ t.arstamyan@minagro.nkr.am |