• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Հողագործության նոր տեխնոլոգիա
    20/03/2018

    Մեխանիկական մշակումը հանդիսանում է մարդու կողմից հողի վրա ազդեցության կարևոր գործոններից մեկը՝ նրա գյուղատնտեսական յուրացման գործընթացում: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է Կ.Պ.Գորաենինը (1970), ագրոտեխնիկական միջոցառումները, ներառյալ նաև մեխանիկական մշակումը, յուրացվել են փորձով, իսկ  հետագայում առաջացած տեսությունը հիմնականում օգտագործվել է նրանց հիմնավորման համար:
    Մեխանիկական մշակումը խոպան հողերի յուրացման գործնթացի  ամենակարևոր ու անբաժան բաղադրիչն է, որը նպաստում է հողի վերին շերտի քայքայմանը և բնական բուսականության ոչնչացմանը: Խոպանի յուրացման սկզբնական փուլում, ինչպես նշում է Վ.Ա. Կովդան (1973), մեխանիկական մշակումը ունեցել է բացառապես մելորատիվ դերակատարություն: Հետագայում մեխանիկական մշակման առավել արդյունավետ հնարքների փնտրունքը գլխավորապես որոշվել է մի կողմից  նրա խորությամբ և պարբերականությամբ, մյուս կողմից` խորը հերկով և մակերեսային մշակմամբ:   Չենք կարող չնշել, որ Դ.Ս.Մենդելեևը (1856), ինչպես նաև՝  Պ.Ա.Կոստըչևը (1884,1886),  հողի բերրիությունը  չեն կապել նրա մշակման ժամանակ հողի հիմնաշրջման հնարքի հետ:
    Նվազագույն մշակության ուշադրության արժանի առաջին հիմնավորումը պատկանում է Ա.Ե.Օվսինսկուն  (1899), որը մշակել է հողի մակերեսային մշակման և ժապավենային ցանքսի համակարգ և այն անվանել  Հողագործության նոր համակարգ: Ա.Ե.Օվսինսկին, մասնավորապես գտնում էր, որ վարով խախտվում են հաղորդակցության ուղիները, որոնք ստեղծվել են մահացած արմատներով ու անձրևորդերի միջոցով, որոնցով հողի մեջ թափանցում են օդը և խոնավությունը:
    Մակերեսային մշակմամբ, հողի վերին օրգանական նյութերով հարուստ շերտը չի առաջացնում պինդ կեղև և պաշտպանում է ներքևի շերտը չորացումից: Երկար տարիների փորձի հիման վրա նա եկել է այն եզրակացության, որ, ի տարբերություն մակերեսային մշակման, գութանով հողի հերկումը և նրա  վերին շերտի շրջումը առի հատակը բույսերի սնման համար զգալի չափով անբարենպաստ պայմաններ է ստեղծում՝ համեմատած մակերեսային մշակման հետ:
    Հետագայում մակերեսային մշակման մի շարք  հաջող փորձեր  են իրականացվել Ֆրանսիայում (Ալֆրեդ դե Պոնսեն՝ 1922),Գերմանիայում (Ախենբախ՝ 1921), Անգլիայում (Ռասել և Քին՝ 1938), Ամերիկայում  (Փիլեյ Ռասել՝ 1942):
    Իսկ ահա 20-րդ դարի 40-ական թվականներին Էդ. Ֆոլկների կողմից իրականացված դաշտային փորձերը հողի խորը մշակման քննադատական մոտեցումների  սկիզբ հանդիսացան, նախ՝ ԱՄՆ-ում, այնուհետև՝ աշխարհի մյուս երկրներում:
    Տարեցտարի գյուղատնտեսությանը հզոր հողավերամշակման տեխնիկայով հագեցնելը հնարավորություն տվեց Տ.Ս.Մալցևին (1956) ստեղծելու հողի մշակման համակարգ՝ հիմնված խոր առանց առի շրջման և մակերեսային մշակման հերթափոխի վրա:
    Հողմային էրոզիայից հողը պաշտպանելու նպատակով չորային շրջաններում Բարաևի կողմից(1976) մշակվեց հողապաշտպան և խոնավապահպան մշակման համակարգ, որը հիմնված է հարթակտրիչների օգտագործման վրա՝ գործնականում բացառելով գութանների միջոցով հողի հիմնաշրջումը:
    20-րդ դարի երկրորդ կեսից համաշխարհային հողագործության մեջ նկատվում է կտրուկ շրջադարձ՝ հողի բազմաթիվ և հիմնարար մշակությունից դեպի մշակման գործողությունների հնարավոր կրճատում: Տարածվեցին այսպես կոչված     նվազագույն և զրոյական մշակումների գաղափարները, որոնց նպատակը առաջին հերթին ուղղված է հողի վրա վնասակար՝ արտաքին միջամտության հնարավոր նվազեցմանը և անարտադրողական նյութական ծախսերի կրճատմանը: Առի շրջմամբ խոր վարի սկզբունքը ագրոնոմիական հողագիտության տեսանկյունից իր օգտին ինչ-որ չափի ծանրակշիռ հիմնավորում չունի և չի կարող հանդիսանալ ինտենսիվ հողագործության բաղադրիչ: Վերջին տասնամյակների հողագործության փորձը ևս շատ ուժեղ ցնցեց նախկինում անսասան համարվող այդ սկզբունքի հիմքերը: Հողի նվազագույն մշակությունը, շնորհիվ բուսական մնացորդների և օրգանական պարարտանյութերի միջոցով վերին շերտի առավելագույն հարստացման հնարավորության, ավելի լայն տարածում է ստանում բոլոր երկրներում և տարբեր աշխարհամասերում: Մակերեսային բուսամնացորդային ծածկույթով մշակությունը գործնականում իրեն շատ դրական է երաշխավորել աշխարհի բոլոր՝  թեքություններ ունեցող տարածքներում, որոնց տեսակարար կշիռը շատ մեծ է համաշխարհային գյուղատնտեսության արտադրության հաշվեկշռում: Հողի մշակման համակարգում առաջնային խնդիր է համարվում գործողությունների կրճատման ուղիների որոնումը՝ առանց մշակաբույսերի  բերքատվության նվազեցման:
    Հողի մակերեսային մշակության տեխնոլոգիան ավելի քան 100 տարվա պատմություն ունի:Հողագործության նոր համակարգը Արցախում ներդրվելու համար մասնագիտական, տեխնիկական տեխնոլոգիական և ֆինանսական աջակցության կարիք ունի:
    Արցախի հովտային շրջաններում տեղակայված հողերը լրիվությամբ համապատասխանում են նվազագույն մշակության պահանջներին: Ինչպես ցույց են տվել իմ բազմաթիվ տարիների կուտակած փորձը և ստացած արդյունքները, այդ տարածքներում առկա բնակլիմայական պայմաններն ու ռելիեֆային առանձնահատկությունները հնարավորություն են  տալիս ինտենսիվ հողագործության պայմաններում անցնել մակերեսային անընդհատ մշակության տարբերակին, ամբողջովին բացառելով առի շրջմամբ խոր հերկը, որը հանդիսանում է ամենածանր ու ամենաանարտադրողական աշխատանքը գյուղատնտեսական բոլոր աշխատանքներում:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!