|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի 1992թ. մարտի 17-ի նիստի հ.2 արձանագրությունից
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք 9. ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության մասին(Դանիելյան Մ. Գ., Ծատուրյան Ա. Մ., Եսայան Օ. Ե.) ԼՂՀ նախարարների խորհուրդը որոշում է. 1. Ղեկավարվելովօրենքի 27-րդ հոդվածով, ԼՂՀ Ագրոարդյունաբերական կոմիտեն վերակազմել ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության: 2. Ընդունել ի գիտություն, որ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1992թ. մարտի 5-ի որոշմամբ ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարի պաշտոնակատար է նշանակվել Արմո Մարդիի Ծատրյանը: 3. Հանձնարարել Ա. Մ. Ծատրյանին տասնօրյա ժամկետում ԼՂՀ ՆԽ հաստատմանը ներկայացնել նախարարության կառուցվածքը և կանոնադրությունը, առաջարկություն նախարարի տեղակալների, նախարարության կոլեգիայի կազմի մասին: |