Իրավաբանական բաժին
Բաժնի գործառույթներն են.
- Արցախի Հանրապետության Նախագահից, Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, Արցախի Հանրապետության կառավարությունից, Արցախի Հանրապետության նախարարություններից և պետական այլ մարմիններից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տրամադրում է եզրակացություն,
- իրականացնում է գյուղատնտեսության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանների, դրանցում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի նախապատրաuտում, ներկայացնում է առաջարկություններ Արցախի Հանրապետության կառավարության նիuտի oրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ,
- ուսումնասիրում է Արցախի Հանրապետության և oտարերկրյա պետությունների գյուղատնտեսության ոլորտը կարգավորող իրավական ակտերը, կատարում իրավական կարգավորման կառուցակարգերի ուսումնասիրման վերլուծություն և Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ներկայացնում համապատասխան առաջարկություն,
- իրականացնում է գյուղատնտեսության ոլորտի լիցենզավորման գործընթացին առնչվող նախարարություն ներկայացված փաթեթների ուսումնասիրություն և ապահովում դրանց սահմանված կարգով ընթացքավորումը.
- կազմակերպում է նախարարի նորմատիվ բնույթի հրամանները Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման ներկայացման աշխատանքները,
- մշակում է նախարարության կողմից կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրեր, մասնակցում է միջազգային, միջպետական պայմանագրերի մշակման աշխատանքներին, ապահովում է մասնակցություն նախարարության կողմից իրականացվող պետական գնումների գործընթացին,
- ներկայացնում է նախարարության շահերը պետական մարմիններում, դատարաններում, նախապատրաստում անհրաժեշտ դատավարական փաստաթղթեր,
- Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, նախարարություն դիմած քաղաքացիներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն,
- Նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է նախարարության կողմից իրականացվող ստուգումներին, նախապատրաստում դրանց առնչվող փաստաթղթերի նախագծեր, ծագած հարցերի վերաբերյալ տալիս իրավական վերլուծություն:
Բաժնի պետ` Լուսինե Վազգենի Առուշանյան
Հեռ.՝ (+374 47) 94 85 28
Էլ.փոստ՝ l.arushanyan@minagro.nkr.am