Ընդհանուր բաժին
Բաժնի գործառույթներն են.
- ապահովում է աշխատակազմի գաղտնի և ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը ու փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը,
- գրանցում և վերահսկում է Արցախի Հանրապետության կառավարության և Արցախի Հանրապետության վարչապետի կողմից հսկողության վերցված ժամկետային հանձնարարականները,
- գրանցում է քաղաքացիների դիմումները, դիմում-բողոքները և պատասխան նամակ ուղարկում հասցեատիրոջը,
- ամփոփում է ժամկետանց հանձնարականները, վերահսկում ներքին գրությունները,
- հրամանների նախագծեր է նախապատրաստում նախարարի և աշխատակազմի ղեկավարի անձնակազմի կառավարման գծով և դրանք ներկայացնում ստորագրման,
- հաշվառում է նախարարի և աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանները, իրականացնում դրանց բնօրինակների պահպանության և հանձնման (առաքման) աշխատանքները,
- իրականացնում է նախարարի և աշխատակազմի ղեկավարի կադրային հրամանների մասին համապատասխան աշխատողներին ծանուցման աշխատանքները,
- վարում, հաշվառում, հանձնում-ընդունում և պահպանում է նախարարի ու աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում` նախարարության կառավարման ներքո գտնվող կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների), ինչպես նաև աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերը,
- Քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հավաքագրում է աշխատակազմի քաղաքացիական ծառայողների գրանցամատյանների տվյալները և ներկայացնում Արցախի Հանրապետության Քաղաքացիական ծառայության խորհուրդ,
- Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքն ու եկամուտները հայտարարագրող աշխատողների մասին տվյալները ներկայացնում է Արցախի Հանրապետության Ֆինանսների նախարարություն,
- վարում է աշխատակազմի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը:
Բաժնի պետ` Կարինե Ռաֆիկի Հարությունյան
Հեռ.՝ (+374 47) 94-09-49
Էլ.փոստ՝ k.harutyunyan@minagro.nkr.am