|
Երկրագործության վերաբերյալ
Երկրագործությունը մարդու գործունեության ամենահին, ամենաբարդ, ամենադժվար եւ ամենաաշխատատար ոլորտն է, որի առաջանալը եւ ձեւավորվելը տեւել է հազարամյակներ: Նրա հանդես գալը համարվել է խոշորագույն իրադարձություն, որը հնարավորություն է ստեղծել մարդու քոչվորական ապրելակերպից փոխադրվելու նստակյաց կյանքի հենք հանդիսանալով մարդու գործունեության նոր ձեւերի: Այն միաժամանակ մեծ ազդեցություն է ունեցել քաղաքակրթության զարգացման վրա: Թե երբ, որտեղ եւ ինչ պայմաններում է առաջացել երկրագործի գործունեության գործընթացը ստույգ հայտնի չէ: Ըստ ակադեմիկոս Ն. Ի. Վավիլովի այն հավանական է առաջացած լինի բնակլիմայական տարբեր գոտիներում եւ նա առանձնացնում է այդպիսի ութ գոտիներ: Գյուղատնտեսության հիմնական եւ գլխավոր խնդիրը սննդամթերքների արտադրությունն է, որը վաղ ժամանակներից սկսած եղել է կա ու կմնա երկրագործի հիմնական խնդիրը եւ մտահոգության առարկան: Առավելապես այժմեական պայմաններում երբ մարդկությունը սննդամթերքի նկատմամբ ունի առավել մեծ պահանջներ: Այդ է վկայում նաեւ սննդամթերքների օրեցօր աճող գները եւ որոշ երկրներում սովամահության մատնվելու վտանգը: Երկրագործությունը գյուղատնտեսության արտադրության ճյուղերից մեկն է որի հիմնական արտադրամիջոցը հողը եւ կանաչ բույսն է: Հողը երկրագնդի ցամաքի վերին շերտն է, որն օժտված է բույսերի պահանջը երկրային գործոններով ապահովելու ունակությամբ: Հողն առաջանում է աստիճանաբար երկարատեւ ժամանակամիջոցում որոշակի գործոնների ազդեցությամբ: եթե ցանկացած արտադրություն կազմակերպելու համար հողը հանդիսանում է տարածքային անհրաժեշտ պայման, ապա գյուղատնտեսության վարման համար հանդիսանում է որպես արտադրամիջոց եւ հայտնի է իր սահմանափակվածությամբ, որը երկրագործին պարտավորեցնում է խնամքով վերաբերվել նրան, պահպանել եւ բարելավել այն: Հողի հիմնական հատկություններից մեկը նրա բերրիությունն է այժմ հողի բերրիություն ասելով պետք է հասկանալ հողի ունակությանը ծառայելու որպես միջավայր, սննդի աղբյուր, միջնորդ ապահովելու մշակաբույսի պահանջը երկրային գործոնների նկատմամբ եւ կատարել բնապահպանական գործընթաց: Կենդանական աշխարհն իր գոյատեւման եւ կենսագործունեության բոլոր ոլորտներում սպառում է էներգիա, այն էներգիան, որը բույսը կլանելով արեգակնային կինետիկ էներգիան վերափոխում եւ շաղկապելով երկրի վրա տեղի ունեցող կենսական երեւույթների հետ ստեղծում է ոչնչով չփոխարինվող պոտենցիալ էներգիա օրգանական նյութի ձեւով: Ստեղծված օրգանական նյութերը կարող են լինել բազմապիքի ձեւերով եւ որպես սնունդ օգտագործվել անմիջապես կամ վերամշակումներից հետո: Քանի որ ստեղծված օրգանական նյութերը երկար պահել գրեթե հնարավոր չէ արագ փոփոխվելու հետեւանքով դրա համար էլ օրգանական նյութերի ստացումը որպես սնունդ ամեն տարի դրանց արտադրությունը կրկնվում է: Տարբեր բույսեր օժտված են արեգակնային էներգիայի կլանման եւ վերափոխման միջոցով տարբեր քանակի օրգանական նյութ ստեղծելու ունակությամբ այդ նույնիսկ նկատելի է նույն բույսի տարբեր սորտերի միջեւ: Տարբերություն կա նաեւ կազմակերպվող օրգանական նյութերի որակի միջեւ: Գյուղատնտեսության մեջ երկրագործության արդյունավետությունը նշանակալի չափով կախված է նաեւ տվյալ տեղանքի հողային եւ կլիմայական ժամանակի առավել չափով համապատասխանության պայմաններից: Այդ առումով էլ հողօգտագործողի հիմնական խնդիրներից մեկն էլ հանդիսանում է մշակաբույսերի այնպիսի տեղաբաշխում, որ նրանք կարողանան ավելի շատ օրգանական նյութ ստեղծել: Ի տարբերություն բույսերի, կենդանիները սնվում են պատրաստի օրգանական նյութերով, որոնք համեմատաբար ցածրարժեք, քիչ պահունակ ձեւերը վերածվում են ավելի բարդ եւ արժեքավոր սննդամթերքի` մսի, յուղի, պանրի, կաթի եւ այլն: Երկրագործությունը ագրոնոմիական համալիր գիտությունների մեջ ունի իր ուրույն տեղը: Որպես գիտություն դա գիտելիքների մի բնագավառ է, որը բնագիտական առարկաները կապում է կիրառականի` ագրոնոմիականի հետ: Ագրոնոմիա հունական բառ է որը նշանակում է դաշտի օրենք` (ագրոս-դաշտ, նոմուս-օրենք): Սկզբնական շրջանում, որպես առարկա գյուղատնտեսությունը եւ երկրագործությունը հայտնի է եղել միասնական մեկ անվամբ, որի համար հենք է հանդիսացել պրակտիկ աշխատանքային փորձը: Երկրագործի գործունեության ընթացքում, գյուղատնտեսության հետագա զարգացման գիտական գիտելիքների ընդլայնման, պրակտիկ փորձի փոփոխման շնորհիվ տեղի է ունենում գիտելիքների տարաբաշխումներ, որոնք պահանջում են ավելի խորը ուսումնասիրություններ: Այդ պատճառով էլ երկրագործությունից առանձնացվել են նոր առարկաներ` հողագիտություն, բույսերի ֆիզիոլոգիա, ագրոօդերեւութաբանություն, բուսաբուծություն, ագրոքիմիա, բանջարաբուծություն, գյուղ. մեքենաներ եւ գործիքներ, մելիորացիա եւ այլն, որոնք անվանվել են մասնավոր երկրագործություն: Հետագա նվաճումները հիմք են հանդիսացել նոր առարկաների հիմնավորումների: Դրա լավագույն օրինակը կարող է հանդիսանալ վերջերս երկրագործությունից առանձնացված եւ որպես ինքնուրույն առարկաներ` երկրագործության համակարգերը, գոտիական երկրագործություն (ռեգիոնալ երկրագործություն). օրգանական գյուղատնտեսությունը: Ագրոնոմիական գիտությունների զարգացման այժմյան մակարդակից ելնելով երկրագործությունը կարելի է բնորոշել որպես մի գիտություն, որը մշակում է վարելահողերի օգտագործման ու հողի բերրիության բարձրացման ամենաարդյունավետ մեթոդների իրականացում, հաշվի առնելով գիտելիքների իմացության վրա հիմնավորված պրակտիկ փորձի եւ հարակից գիտությունների նվաճումները: Եթե կյանքն օրգանական նյութի ստեղծման եւ քայքայման անընդմեջ կրկնությունն է ապա երկրագործությունը այդ գործընթացի համար պայմաններ ստեղծողն է: Ուստի եւ օրգանական նյութի ստեղծումը պայմանավորված է երկրագործի գործունեության բարդ ու դժվարին գործունեությամբ: Որպեսզի բույսերը կարողանան օրգանական նյութ սինթեզել նրանց անհրաժեշտ է լույս, ջերմություն, օդ, սննդատարրեր եւ ջուր որոնք համարվում են բույսի կյանքի անհրաժեշտ գործոններ: Ուսումնասիրելով այդ գործոնների բույսերի աճի եւ զարգացման վրա ունեցած ազդեցությունը բացահայտվել են մի շարք օրինաչափություններ, որոնք անվանվել են գիտական երկրագործության օրենքներ: Երկրագործության վարման գիտական ուսումնասիրություններից պարզվել է, որ այդ գործոններն անփոխարինելի են, ունեն հավասարազոր նշանակություն, համատեղ ազդեցություն եւ փոխազդեցություն եւ նրանցից նվազագույնում գտնվող գործոնով է պայմանավորված բույսերի կողմից կազմակերպվող օրգանական նյութի քանակը իսկ վերադարձի օրենքի բացահայտումը, որը բացահայտվել է Յու. Լիբիխի կողմից համարվել է ամենամեծ հայտնագործություններից մեկը, որի էությունը կայանում է նրանում, որ այն ինչ բերքի հետ հեռացվել է հողից, այն պետք է վերադարձվի հողին, հետագայում եւս բերք ստանալու համար: Գիտական երկրագործության այդ օրենքները հիմք են հանդիսացել, արպեսզի մարդը երկրագործության համակարգերի (հողի մշակում, նախորդների ճիշտ ընտրություն, վնասակար ազդակների դեմ պայքար, ագրոտեխնիկական համալիր միջոցառումների ճիշտ եւ նպատակային օգտագործում եւ այլն) կիրառման միջոցով մշակաբույսերի աճի եւ զարգացման համար ստեղեն այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն միավոր տարածքից ավելի բարձր արդյունքն ստանալուն: Բույսերի աճի եւ զարգացմանն անհրաժեշտ գործոններից բացի չափազանց կարեւոր է նաեւ արտաքին միջավայրի բնակլիմայական եւ հողային այն պայմանները, որտեղ աճում ու զարգանում են բույսերը: Բույսերի համար նրանց պահանջների անհամապատասխանությունը կարող է առաջ բերել նրանց գործունեության նվազում կամ նույնիսկ դադարում (մահ), իսկ համապատասխանության դեպքում կստեղծվի չափավոր կամ առավելագույն արդյունք: Բույսերն իրենց աճի տարբեր փուլերում պահանջում են անհրաժեշտ գործոնների ոչ միանման քանակ եւ վերաբերմունք, որի համար էլ կարող են առաջանալ աճի եւ զարգացման փոփոխություններ: Այստեղից էլ կարեւոր նշանակություն ունի ագրոտեխնիկական համալիր միջոցառումները պետք է կիրառվի որակական բարձր ցուցանիշներով սխալը կարող է աղետաբեր լինել: Բույսերի աճի եւ զարգացման համար ստեղծված այդ պայմանների համար էլ երկրագործությունը միաժամանակ ու համարվում է նաեւ գոտիական գիտություն: Գյուղատնտեսության համար բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման հիմնական ուղեցույցը տվյալ մասնագիտության համար կազմված ուսումնական պլանն է եւ ուսուցման ճիշտ կազմակերպումը: Գյուղատնտեսության համար պատրաստվող մասնագետներն իրենց նեղ մասնագիտությունից բացի պետք է իմացություն ունենան գյուղատնտեսության հիմնական արտադրամիջոցի` հողի ու բույսի օգտագործված տեխնիկայի մասին: Քանի որ նրանց արտադրական գործունեությունը պետք է նպատակաուղղված լինի մշակաբույսերից բարձր արդյունքի ստացմանը: Դեռեւս ՄԹԱ-IV դարում հին հռոմեական գիտնականներ` Կատոնը, Մագոնան, Վերգիլյան, Կոլոմելան եւ ուրիշներն իրենց աշխատություններում նշել են ագրոնոմիական գիտելիքների իմացության մասին: Կատոնան իր ՙԵրկրագործության մասին՚ աշխատության մեջ առաջին անգամ տվել է հողերի դասակարգումն ըստ նրանց պիտանելիության եւ խորհուրդներ է նշել խաղողագործության, պտղաբուծության եւ անասնապահության վարման մասին: Իսկ Կոլոմելան իր ՙԳյուղատնտեսության մասին՚ աշխատության մեջ գրել է. ՙՆա ով ուզում է զբաղվել գյուղատնտեսությամբ առաջին հերթին պետք է օժտված լինի հետեւյալ հատկություններով` գործիմացությամբ, նյութական միջոցների ծախսելու հնարավորությամբ եւ գործելու ցանկությամբ՚: Այո, առավելապես գյուղատնտեսությամբ զբաղվողները պետք է իրենց գործունեությամբ նպաստեն գյուղատնտեսության արտադրության բոլոր ճյուղերի արդյունավետության բարձրացմանը: |