Բաղդասարյան Վահրամ Բորիսի
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՎԱՀՐԱՄ
ԲՈՐԻՍԻ
Պաշտոնավարել է
24.12.2004 — 25.09.2007թթ.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1967թ., 1 մայիսի, քաղաք Ստեփանակերտ:
Կրթություն
1974-1984թթ.՝ Ստեփանակերտի N 3 միջնակարգ դպրոց:
1984թ. ընդունվել և 1988թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետը, ստանալով տնտեսագետի որոկավորում:
1991-1994թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայի հեռակա բաժինը` ՙԷկոնոմիկա, պլանավորում և ժողովրդական տնտեսության ու նրա ճյուղերի կառավարման կազմակերպում՚ մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
1988թ. աշխատանքի է ընդունվել ԼՂԻՄ մարզգործկոմի պլանային հանձնաժողովում` որպես տնտեսագետ: 1989-1991թթ.` ԼՂԻՄ Գլխավոր պլանային-տնտեսագիտական վարչության գլխավոր տնտեսագետ:
1992-1995 թթ.` ԼՂՀ Գերագույն Խորհրդի տնտեսական, ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ:
1995թ. փետրվարից աշխատել է ԼՂՀ կառավարության Բարեփոխումների բաժնում, որպես գլխավոր մասնագետ:
1997թ. փետրվարից նշանակվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, իսկ 2004թ. դեկտեմբերից` ԼՂՀ գյուղատնտեսության նախարար:
2007թ. հոկտեմբերից մինչև 2008թ. մայիս աշխատել է ՙՄիջազգային բիզնես-կենտրոն՚ ՓԲԸ-ում որպես գործադիր տնօրեն:
2008թ. մայիսից նշանակվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար:
2010թ. սեպտեմբերից մինչև 2013թ. օգոստոս աշխատել է ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:
2013 թվականից աշխատել է Արցախբանկ ՓԲԸ-ում, իսկ 2015 թվականի մայիսից առայսօր զբաղեցնում է Արցախբանկ ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալի պաշտոնը:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: